ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է Վագների անվան միջազգային երաժշտական փառատոնին

Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է Վագների անվան միջազգային երաժշտական փառատոնին
17.07.2014 | 18:03

Հուլիսի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղիկունենա «Խազեր» երկսեռ երիտասարդական երգչախմբի մենահամերգը Գերմանիա մեկնելուց առաջ:
Խումբը Գերմանիայում հրավիրված է մասնակցելու Վագների անվան միջազգային երաժշտական փառատոնին: Այս փառատոնին մասնակցելու են տարբեր երկրներից հրավիրված երգչախմբեր, որոնք ներկայացնելու են իրենց ազգային երաժշտությունը:
Հայաստանն այս փառատոնին մասնակցում է առաջին անգամ և ներկայանալու է «Խազեր» երգչախմբով:
«Խազեր» երգչախմբի դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանի խոսքով՝ Գերմանիա մեկնելու համար խմբին անհրաժեշտ գումարի մի մասն իրենք արդեն հայթայթել են սեփական ուժերով և որոշ կամավորների օգնությամբ, սակայն 2,3 մլն դրամ դեռևս պակասում է:
««Խազեր» երգչախումբը Ձեր աջակցության կարիքն ունի: Ձեզնից յուրաքանչյուրը կարող է նպաստել մեր ազգային երաժշտությունը միջազգային բեմերում ներկայացնելուն»,- ասաց Անի Նավասարդյանը՝ նշելով, որ երգչախումբն այժմ պատրաստվում է մենահամերգի, որից ստացված գումարը ևս նպաստելու է Գերմանիա մեկնելու համար անհրաժեշտ գումարի համալրմանը:
Երգչախումբը միջազգային փառատոնին մասնակցելու համար Գերմանիա մեկնելու է օգոստոսի սկզբին: «Խազերը» Հայաստանում միակ երկսեռ, երիտասարդական երգչախումբն է (18-26 տարեկան կազմով), որը երգում է ազգային երաժշտություն:

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ